Ա. Իշխանյան. Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի՝ գլխավոր խնդիրը բրգաձև իշխանությունն է
30/10/2014 14:10

Ա. Իշխանյան. Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի՝ գլխավոր խնդիրը բրգաձև իշխանությունն է

Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն օբյեկտիվ է համարում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) կողմից ներկայացված գնահատման զեկույցը:

Ա. Իշխանյանի խոսքով՝ բոլոր նշված կետերը բավականին օբյեկտիվ են, ու չնայած որոշ կետերի հանդեպ նրբանկատ մոտեցում է ցուցաբերվել, ինչը նորմալ է, բայց հասկացվում է տողատակը, բացի այդ՝  որոշակի լուծումներ էլ են առաջարկված:

Ա. Իշխանյանը մատնանշեց այն կետերը, որոնք հանդիսանում են Հայաստանում հիմնական խնդիրները:

«Զեկույցում երևում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը բրգաձև իշխանությունն է՝ դրանից բխող հետևանքներով: Հիմնական խնդիրներից է նաև այն, որ չնայած Հայաստանում հռչակված իշխանության տարանջատմանը, նման բան չկա իրականում, իսկ քաղաքացիական նախաձեռնությունների մասնակցությունը քննարկումներին ձևական բնույթ է կրում»,-ասաց նա:

Ա. Իշխանյանի կարծիքով՝ պետական մարմինները քաղաքացիական հասարակությունից բավականին կտրված են, իսկ համագործակցությունը ձևական բնույթ է կրում:

Նախորդող հրապարակում՝ Նախարար. Կարևոր է քաղհասարակության մասնակցությունն օրենսդրական գործընթացին 

Ա. Իշխանյան. Ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի՝ գլխավոր խնդիրը բրգաձև իշխանությունն է