Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի և Աղվան Հովսեփյանի հայտարարության մասին
30/10/2014 17:18

Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի և Աղվան Հովսեփյանի հայտարարության մասին

«Աղվան Հովսեփյանն ինքը թող մեկնաբանի իր հայտարարությունը»,- այսօր կառավարությունում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը` անդրադառնալով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի հայտարարությանը, թե Մարտի 1-ի բոլոր բացահայտումներն արված են:

«Քրեական դատավարության մեջ գոյություն ունեցող ամենակարևոր սկզբունքը գործի արդյունավետ քննությունն է: Դա ոչ միայն ՀՀ օրենսդրության, այլև միջազգային քրեական իրավունքի տեսանկյունից է այդպես»,- ասաց Գ.Կոստանյանը՝ հավելելով, որ արդյունավետ քննության երաշխիքները հետևյալն են՝ լրիվություն, բազմակողմանիություն և արդյունավետություն:

«Եթե այս երեք սկզբունքները ապահովում են, ապա քրեական վարույթը ենթակա է ավարտման»,- ասաց Գ. Կոստանյանը:

 

Գևորգ Կոստանյանը` Մարտի 1-ի գործի և Աղվան Հովսեփյանի հայտարարության մասին