ՀՀ վարչապետ. Business 2105. Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը
30/10/2014 12:18

ՀՀ վարչապետ. Business 2105. Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը

«Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը՝ 49-րդ կետից բարձրանալով մինչև 45-րդ կետ»,- այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` անդրադառնալով Համաշխարհային բանկի կողմից հրապարակված Doing Business-2105 վարկանիշային աղյուսակին:

«Հայաստանը հարկերի վճարման բաղադրիչով 73-րդ տեղից բարձրացել է 41-րդ տեղը»,- ասաց Հ. Աբրահամյանը՝ նշելով, որ այստեղ իր դերակատարումն է ունեցել էլեկտրոնային վճարումների համակարգի գործարկումն ու տարածումը:

Վարչապետը նաև հորդորեց նախարարներին շարունակեն մոնիտորինգի ենթարկել իրենց ոլորտները,  ձեռնարկել միջոցառումներ՝ ոչ միայն դրանք բարելավելու, այլ՝ հանրությանը ներկայացնելու նպատակով:
 

ՀՀ վարչապետ. Business 2105. Հայաստանը չորս կետով բարելավել է իր դիրքը