Պոլտավայում  Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակ է բացվելու
30/10/2014 18:21

Պոլտավայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակ է բացվելու

Ուկրաինայի Պոլտավա քաղաքի Շվեդական և Պոկրովսկայա փողոցների խաչմերուկում ցանկանում են տեղադրել 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակ:

Poltava.ua-ի փոխանցմամբ` այդ մասին նշվում է Պոլտավայի քաղաքային խորհրդի որոշման մեջ:

Հուշատախտակը տեղադրվելու է «Ուրարտու» հասարակական կազմակերպության կողմից, որն էլ այդ խնդրանքով դիմել էր Պոլտավայի քաղխորհրդին:

Հիշեցնենք, որ ներկայումս Ուկրաինայում բնակվում է շուրջ 130.000 հայ, ոչ պաշտոնական տվյալների հայերը Ուկրաինայում կազմում են 400.000 մարդ։ Բնակվում են հիմնականում Կիևում (40.000), Օդեսայում, Խարկովում, Դոնեցկում, Լվովում, Զապորոժյեում, Ղրիմի քաղաքներում և այլ վայրերում։ Գործում են 23 հայկական եկեղեցիներ և 2 մատուռ , ամենօրյա և կիրակնօրյա դպրոցներ, հրատարակվում են «Արագած», «Մասյաց աղավնի» հայկական թերթերը, Սուրբ Խաչ հանդեսը։ 2001 թ-ին ստեղծվել է Ուկրաինայի հայերի միությունը:
 

Պոլտավայում Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշատախտակ է բացվելու