.jpg)
Ո՞րն է կարմիր գիծը, որից այն կողմը ԵՄ-ի հետ համագործակցությունն անհնար է
ԵՄ-ն շարունակում է մնալ մեր կարևոր գործընկերներից մեկը: Այսօր ԱԺ-ում հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ շարունակում ենք Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությունը՝ հաշվի առնելով ԵՏՄ պարտավորությունները, որպեսզի հակասություններ չառաջանան:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանին հետաքրքրում էր՝ այս պահին կա՞ն խոչընդոտներ մի ռեժիմից՝ ԵՄ-ի հետ ասոցացումից, մյուսին՝ ԵՏՄ անդամակցում, անցնելիս.
«Եվրոպացի մեր գործընկներին հետաքրքրում է՝ ո՞րն է այն կարմիր գիծը, որից այն կողմ մենք չենք կարող ԵՄ-ի հետ խորացնել մեր հարաբերությունները՝ հաշվի առնելով ԵՏՄ անդամակցությունը: Մենք ունե՞նք ոլորտներ, որտեղ մենք չենք կարող խորացնել մեր հարաբերությունենրը ԵՄ-ի հետ»,- հարցրեց Նաիրա Զոհրաբյանը:
Շավարշ Քոչարյանը նշեց, որի սա կարևորագույն հարց է, որի պատասխանը հիմա արդեն կարող են տալ:
«Այս պահին արդեն ուսումնասիրվում է այդ խնդիրը, և շուտով հստակ կնշվեն այդ ոլորտները: Այդ աշխատանքը դեռևս ընթացքի մեջ է»,- ընդհանուր պատասխան տվեց պարոն Քոչարյանը: