Բարձիթողի պոչամբարները կփակվեն. Նախարար
31/10/2014 20:52

Բարձիթողի պոչամբարները կփակվեն. Նախարար

Նախկինում եղած պոչամբարների համար, որոնք այսօր բարձիթողի վիճակում են, առաջիկայում նախատեսված գումարներ կան: Կառավարությունում քննարկումներ կանցկացնենք, որպեսզի այդ պոչամբարները փակենք: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ բնապահապանության նախարար Արամայիս Գրիգորյանը՝ անդրադառնալով հանքերի շահագործման հետևանքով առաջացած պոչամբարների խնդրին:

Անդրադառնալով առաջիկայում նախատեսվող ծրագրերին՝ նախարարը հավելեց, որ նախատեսվում է այց դեպի հանքեր, որտեղ և կուսումնասիրվեն դրանց հետ կապված բոլոր խնդիրները: «Կհրավիրեմ բոլորին: Դուք ևս կգաք ու ինքներդ կհամոզվեք, թե ինչպես են այդ աշխատանքներն իրականացվում: Այն խնդիրների մասին, որոնք այսօր բարձրաձայնում են բնապահպանները, և որոնք դրված են մեր առջև, մենք դրանց պատասխանը պետք է կարողանանք տալ»,- ասաց Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ առաջիկայում պիլոտային ծրագրեր են նախատեսվում, որոնք, հիմնականում, կապված են երկու պոչամբարների հետ: Նախարարի համոզմամբ՝ դա հնարավորություն կտա զարգացնել արդյունավետ աշխատանքը:
Անդրադառնալով հորատ անցքերի մասին մամուլում շրջանառվող լուրերին, նախարարը նշեց, որ անկախ այն բանից, թե այդ անցքերը որ կամ ում տարածքում են գտնվում, դրանք ուսումնասիրվել են բնապհապանության նախարարության կողմից: «Մենք փակում ենք այն տարածքները, որտեղ ապօրիություններ կան, որոնք համապատասխան թույտվություններ չունեն: Իսկ այնտեղ, որտեղ կա այդ թույլտվությունը, բնականաբար, դրանք չեն փակվելու: Դրանք բերվում են կարգավորման ռեժիմի: Իսկ մամուլում մատնանշած տարածքներում ապօրինություններ չեն նկատվել»,- պատասխանեց նախարարը:

Բարձիթողի պոչամբարները կփակվեն. Նախարար