Աշխարհում չկա մի երկիր, որ չօգտագործի բնական ռեսուրսները. Նախարար
31/10/2014 20:45

Աշխարհում չկա մի երկիր, որ չօգտագործի բնական ռեսուրսները. Նախարար

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից հայտարարեց, որ ամեն ինչ պատրաստ է անել, որպեսզի Հայաստանում բնապահպանական խնդիրներ այլևս չլինեն: Այդ օրվանից անցել է բավականին ժամանակ, սակայն բնապահպանական խնդիրները այսօր էլ շարունակում են հանրության ուշադրության կենտրոնում մնալ:

Երեկ էլ մի խումբ բնապահպաններ բաց նամակ էին հղել նորանշանակ նախարարին, և Երևանի կենտրոնում բողոքի ակցիա կազմակերպել՝ Ամուսլարի հանքերի շահագործման առնչությամբ:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, անդրադառնալով բարձրացրած մեծ աղմուկին, և առհասարակ Հայաստանում հանքերի շահագործմանը, որոնք էլ հիմնականում պատճառ են դառնում առկա բնապահպանական խնդիրներին համար, ասաց, որ բնապահպանության նախարարությունն ինչ էլ անի՝ միշտ էլ կգտնվեն մարդիկ, ովքեր կդժգոհեն:

Այնուամենայնիվ, նախարարը ամենայն հարգանքով է վերաբերում բոլոր բնապհապաններին, բայց գտնում է, որ այնպես էլ չէ, որ նախարարությունը ձեռքերը ծալած, նստած է:

«Իհարկե, Հայաստանը չունի բնական մեծ ռեսուրսներ, բայց ունենք այն, ինչ արդեն ունենք: Աշխարհում չեն կարող ցույց տալ մի երկիր, որ իր բնական ռեսուրսները չի օգտագործում: Այլ բան է, որ պետք է դրանք օգտագործենք նորմալ՝ նախագծերին ու ծրագրերին համապատասխան»,- Aysor.am-ի հարցին ի պատասխան ասաց նախարարը:

Ինչ վերաբերում է բողոքողներին, ապա նախարարի համոզմամբ, նրանք էլ շատ լավ հասկանում են, որ պետք է հանքերն օգտագործել:

«Եթե հիշողությունս չի դավաճանում, մենք բնապահպանական բնօգտագործման հետևանքով միայն 2013 թվականին 36 մլդ-ի չափով գումար ենք ներմուծել պետբյուջե: Դրանցով մենք և՛ աշխատատեղերի խնդիր ենք լուծում, և՛ կարողանում ենք համայնքների զարգացման խնդիր լուծել»,- հավելեց նախարարը:

Ա. Գրիգորյանի խոսքով՝ մոտեցումներն, իհարկե, կարող են տարբեր լինել, բայց հանքերի օգտագործումը շատ կարևոր է Հայաստանի տնտեսությունը զարգացնելու համար: «Ես էլ եմ բնապահպան, և ես էլ ցանկություն ունեմ, որ ընդհանրապես ամեն ինչ մաքուր լինի. ախտոտվածություն չլինի, աղբ չկուտակվի, բայց դա մարդկային գործոնի խնդիր է: Մենք էլ ունենք կառույց, որ հետագայում կկարողնանք տույժ-տուգանքների միջոցով որոշ խնդիրներին որոշակի լուծումներ տալ: Ինչ վերաբերում է արդյունաբերությանը, ապա նորից եմ կրկնում. սիրելիներս, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ՝ մեր պետությունը ևս զարգանալու հնարավորություններ պետք է ունենա: Մենք պետք է նոր աշխատատեղեր ավելացնենք այս ոլորտում ևս»,- ասաց նախարարը:
 

Նախորդող հրապարակում՝ SOS Ամուլսար. Այս հանքի շահագործման ռիսկերն անկառավարելի բնույթ ունեն

Աշխարհում չկա մի երկիր, որ չօգտագործի բնական ռեսուրսները. Նախարար