Բնապահպանության նախարար. 60 հազար մանրաձուկ կլցվի Սևան
31/10/2014 18:14

Բնապահպանության նախարար. 60 հազար մանրաձուկ կլցվի Սևան

60 հազար մանրաձուկ կլցվի Սևան: Այսօր Խորհրդարանում 2015 թվականի պետբյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց բնապահպանության նախարար Արամայիս Գրիգոյանը` ի պատասխան ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի հարցադրման:

Նախարարի համոզմամբ`այդ խնդրով պետք է ոչ միայն բնապահպաբության նախարարությունը զբաղվի, այլ՝ ազգովի: «Այդ ուղղությամբ մշակվել է հատուկ ծրագիր, որը թույլ կտա արհեսականորեն աճեցնել ձկնապաշարը: Ծրագիրը հավանության է արժանացել նաև Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Պետք է վայրի պաշարներով արհեստական ձուկ աճեցնենք»,- մանրամասնեց նախարարը:

Լյովա Խաչատրյանը հետաքրքրվեց նաև ՀԷԿ-երի վերաբերյալ, որին ի պատասխան նախարար Ա. Գրիգորյանը հայտարարեց, որ բնականաբար ողջունելի է ՀԷԿ աշխատանքը և վստահեցրեց, որ փոքր ՀԷԿ-երի աշխատանքը շարունակվելու է:

«Դրանք էժան էլեկտրաէներգիա են ապահովում ժողովրդի համար: Դրանք փակելու իմաստը չեմ տեսնում: Եթե կլինեն առաջարկներ, պատրաստ ենք դրանք քննարկել»,-ասաց նախարարը: 

Բնապահպանության նախարար. 60 հազար մանրաձուկ կլցվի Սևան