Ձկնագողությունը նաև հոգեբանություն է, որը պետք է փոխենք. Արամայիս Գրիգորյան
31/10/2014 19:05

Ձկնագողությունը նաև հոգեբանություն է, որը պետք է փոխենք. Արամայիս Գրիգորյան

Գեղարքունիքի տարածաշրջանի յուրաքանչյուր բնակիչ Սևանա լիճը դիտում է որպես սեփականություն: Այսօր Խորհրդարանում 2015 թվականի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանությաննախարար Արամայիս Գրիգորյանը:

Անդրադառնալով ձկնագողությանը` նախարարը շեշտեց, որ ձկնագողություն հիմնականում իրականացվում է ուշ երեկոյան կամ գիշերվա ժամերին:

Նախարարի համոզմամբ` խնդիրը նաև զուտ հոգեբանական է, հետևաբար՝ գնալով ավելանում են ձկնագողության դեպքերը:

«Բնականաբար նախարարությունը գիշերվա ժամերին չի աշխատում, հետևաբար վերահսկելը մի փոքր դժվար է: Բացի այս` կա նաև պահանջարկ, իսկ եթե կա պահանջարկ, կա նաև առաջարկ: Մենք պետք է ժողովրդի հոգեբանություն փոխենք»,- նկատեց նախարարը` հավելելով, որ եթե այդ ուղղությամբ պատգամավորներն ունեն առաջարկներ, կարելի է դրանք քննարկել:

«Պետք է խնդրեմ ձեր առաջարկությունը: Սա միայն բնապահապնության նախարարության խնդիրը չէ, այլ բոլորինը»,- ասաց նախարարը:

Նախորդող հրապարակում՝ Բնապահպանության նախարար. 60 հազար մանրաձուկ կլցվի Սևան

Ձկնագողությունը նաև հոգեբանություն է, որը պետք է փոխենք. Արամայիս Գրիգորյան