.jpg)
Ա. Գրիգորյան. Հեշտ է աշխատել և՛ Տիգրան Սարգսյանի, և՛ Հովիկ Աբրահամյանի հետ
Aysor.am-ը ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանից հետաքրքրվեց, թե ավելի հեշտ էր աշխատել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի՞, թե՞ գործող վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, որին ի պատասխան նախարարն ասաց, որ երկու վարչապետների օրոք էլ հեշտ է աշխատել:
«Որքան հեշտ աշխատել եմ նախորդ վարչապետի օրոք, նույնքան հեշտ էլ աշխատում եմ այսօր»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք Արամայիս Գրիգորյանը զբաղեցնում էր Արարատի մարզպետի պաշտոնը, իսկ այսօր նա բնապահպանության նախարար է: