Սերժ Թանկյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվող հայկական մրցանակաբաշխությանը
31/10/2014 20:25

Սերժ Թանկյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվող հայկական մրցանակաբաշխությանը

Դերասան-հաղորդավար Արման Մարգարյանն, ով այժմ վարում է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Առավոտ լուսո» հաղորդումը, պատրաստվում է գործնական առաջարկությամբ մեկնել Մոսկվա:

«Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի մայրաքաղաքում կայանալու է «Jazz Parking» նախագծի վեց ամյակին նվիրված տոնական համերգ, որը վարելու են մի քանի զույգ-հաղորդավարներ: Ես բեմում կլինեմ НТВ հեռուստաընկերության «Анатомия дня» հաղորդման հաղորդավարուհի Սոֆիա Իգնատովայի հետ: Սակայն միջոցառումների շարքը դրանով չի սահմանափակվում. նոյեմբերի 23-ին Կրեմլի դահլիճում կկայանա «Ծովից ծով» հայկական նոր մրցույթ-մրցանակաբաշխությունը, որտեղ ևս հանդես կգամ որպես հաղորդավար»,- Life.panorama.am-ին տեղեկացրեց Արմանը:

Ի դեպ, «Ծովից ծովը» ազգային երաժշտության մրցույթ-մրցանակաբաշխություն է, որն անցկացվելու է առաջին անգամ: Բեմում կլինեն 14 երկրներից ժամանած հայ երգիչներ, որոնք կմրցեն ազգային մշակույթը միավորող երաժշտության 10 ժանրերում: Հատկանշական է, որ մրցույթի ընտրական փուլին մասնակցել են 42 երկրից ավելի քան 80.000 կատարողներ: Ժյուրիի կազմում են եղել նաև Շարլ Ազնավուրը և Սերժ Թանկյանը:

«Ոչ ռաբիսին» նախագծի ինքնատիպ ձևաչափով նախատեսվում է ներկայացնել միայն հայկական ազգային բարձրակարգ երաժշտությունը: Եզրափակչի հյուրերից են և ժյուրիի կազմում են «Grammy»-ի և «BBC World Music»-ի դափնեկիր Արտո Թունջբոյաջյանը, էթնոջազի ոճում ճանաչված երգչուհի Լենա Չամամյանը, հայ հայրենասիրական երգի լեգենդար կատարող Գառնիկ Սարգսյանը, հին հայկական բարբառով երգող Անատոլիայի էթնիկ երաժշտության կատարող Այշենուր Կոլիվարը և ուրիշներ:  

Սերժ Թանկյանը կմասնակցի Մոսկվայում անցկացվող հայկական մրցանակաբաշխությանը