Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ոստիկանապետին
31/10/2014 13:06

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ոստիկանապետին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է հանրապետության ոստիկանության ղեկավար կազմին ` ոստիկանապետ Կամո Աղաջանյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից: 

Հանդիպմանը քննարկվել են համակարգի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել ոստիկանապետը, տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ:
Արցախի նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել գերատեսչության աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
 

Բակո Սահակյանն ընդունել է Արցախի ոստիկանապետին