Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարարը
31/10/2014 15:11

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարարը

Նոյեմբերի 3-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը: Այս մասին հայտնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։

Նույն օրը տեղի կունենան Էդվարդ Նալբանդյանի և ԴեյվիԴ Լիդինգտոնի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո ասուլիսը։

Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իրլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
 

Հայաստան կայցելի Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարարը