31/10/2014 18:53
Այս տարի 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 504.2 մլրդ դրամ
Այս տարի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը (30.188 մլրդ դրամ), երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են «Ղ-Տելեկոմը» և «Ալեքս Գրիգը», համապատասխանաբար 22.1 և 14.7 մլրդ դրամ ընդհանուր վճարումներով: Այս մասին նշվում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած 1000 խոշոր հարկատուների ցանկում:
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցակը գլխավորող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» այս տարի զիջել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 5-րդ հորիզոնականը: Խոշոր հարկատուների առաջին տասնյակում գրեթե փոփոխություն չի եղել:
Այս տարի տասնյակից դուրս են մնացել «Ֆիլիպ Մորիս Արմենիա» և «Գեո Պրո Մայնինգ գոլդ» ընկերությունը, որոնց փոխարեն առաջին տասնյակում են հայտնվել «Երևանի կոնյակի գործարան»-ը և «Գրանդ Տոբակո հայ-կանադական Հ.ձ.»-ը:
Այս տարի հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 504.2 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 5%-ով: