Երգիչ Վարդան Բադալյանն իր երկրպագուների համար նորություններ ունի
31/10/2014 20:05

Երգիչ Վարդան Բադալյանն իր երկրպագուների համար նորություններ ունի

Երգիչ Վարդան Բադալյանը շուտով երկրպագուներին կներկայանա նոր, գեղեցիկ տեսահոլովակով: Ընդամենը երկու օր առաջ ավարտվել են նկարահանման աշխատանքները, այժմ այն մոնտաժման փուլում է.

«Տեսահոլովակը նկարահանվել է Խաչատուր Ավետիսյանի երաժշտությամբ և Լյուդվիգ Դուրյանի խոսքերով գրված «Տաղ հայտնության» երգի հիման վրա, որը նախորդ տարի Հայաստանի պետական ժողովրդական նվագախմբի հետ ձայնագրած ալբոմում ներառել էի: Տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Վարդանյանը»,- Life.panorama.am-ին տեղեկացրեց Վարդան Բադալյանը:

Պրեմիերան կկայանա, հավանաբար, մեկ ամսից, քանի որ երգիչն ինքն էլ մոտ մեկ ամիս պետք է բացակայի Հայաստանից:

«Համլետ Գևորգյանի, Գոհար Հովհաննիսյանի, Աղասի Իսպիրյանի և Աշոտ Ղազարյանի հետ համերգային ծրագրով մեկնելու ենք 6-7 երկիր՝ Գերմանիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Ավստրիա, Չեխիա: Երբ վերադառնամ, անպայման ձեռնամուխ կլինեմ տեսահոլովակի պրեմիերային»,- ասաց երգիչը: 

Երգիչ Վարդան Բադալյանն իր երկրպագուների համար նորություններ ունի