31/10/2014 10:15
Երևանում սպասվում է փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում այսօր հատկապես արևելյան շրջաններում, նոյեմբերի 1-ին, 3-ին՝ շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին` հյուսիս-արևելյան 5-10 մ/վրկ:
ԱԻՆ հիդրոօդերևութաբանական կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն այսօր արևելյան շրջաններում կբարձրանա 3-4 աստիճանով, նոյեմբերի 1-4-ին ամենուրեք կնվազի 8-10 աստիճանով:
Ինչ վերաբերում է եղանակը Երևանում, ապա այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում, նոյեմբերի 1-ին, 3-ին սպասվում են տեղումներ, 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: