.jpg)
Պորոշենկոն առաջադրել է Յացենյուկի թեկնածությունը վարչապետի պաշտոնում
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Twitter-ի իր էջում գրառում է կատարել այն մասին, որ Գերագույն Ռադայում իր խմբակցությանը առաջարկել է առաջադրել Արսենի Յացենյուկի թեկնածությունը՝ վարչապետի պաշտոնում:
Vesti.ru-ի փոխանցմամբ՝ «Պորոշենկոյի դաշինքը» հավանության կարժանացնի Յացենյուկի թեկնածությունը՝ համատեղ գործողությունների ծրագրի համաձայնեցման պայմանով:
Պորոշենկոյի որոշումը անակնկալ էր, քանի որ բոլորը կանխատեսում էին այդ պաշտոնում փոխվարչապետ Վլադիմիր Գրոյսմանի առաջադրումը:
Յացենյուկին վարչապետի պաշտոնում առաջադրումը խոսում է այն մասին, որ «Պորոշենկոյի դաշինքը» հավակնում է Ռադայի խոսնակի պաշտոնին: