01/11/2014 15:50
Օհանյան. Դիվերսանտների դատավարությունը համապատասխան է միջազգային նորմերին
Հետևելով Արցախ ներթափանցած ադրբեջանցիների դատավարությանը՝ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ այն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան:
«Արցախն այստեղ էլ է ցույց տալիս, որ որպես ժողովրդավարական երկիր նաև իր դատական իշխանության ձևավորման գործընթացում առաջատարներից մեկն է, առաջատարներից՝ հատկապես մեր տարածաշրջանում»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Նա ընդգծեց, որ մեղադրյալներն այս դատավարության ընթացքում անպայման կստանան իրենց հասանելիք պատիժը:
Նախորդող հրապարակում՝ Դատարանում քննվել է Քարվաճառ ներթափանցած դիվերսանտների տեսագրությունը