01/11/2014 10:15
Սպասվում է ամպամած եղանակ, հնարավոր է թաց ձյուն
Նոյեմբերի 1-ին և 2-ին կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 2-ի երեկոյան տեղ-տեղ հնարավոր է թաց ձյուն: Այս մասին տեղեկացնում է meteo.tv կայքը:
Օդի ջերմաստիճանն այս գիշեր +7+10, 1-ի ցերեկը +12+16, երեկոյան +7+9: Նոյեմբերի 3-ին կդիտվի առանց էական տեղումների եղանակ, կտրուկ կցրտի 4-6աստ: Օդի ջերմաստիճանի կտրուկ տատանումները կարող են հանգեցնել սրտանոթային հիվանդությունների սրման, ինքնազգացողության կտրուկ վատացման: