.jpg)
03/11/2014 14:41
ԱԺ նախագահ Գալուստ Սահականն այցելել է Եռաբլուր
Նոյեմբերի 3-ին լրանում է Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիր, ազգային-քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի մահվան 16-րդ տարելիցը: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը կուսակից ու մարտական ընկերների և Աշոտ Նավասարդյանի հարազատների հետ այցելել է Եռաբլուր` հարգանքի տուրք
մատուցելով նրա շիրիմին:
Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: