.jpg)
Միացյալ Թագավարությունը մտահոգված է Ղարաբաղի խնդրի լուծմամբ
Միացյալ Թագավարությունը գտնում է, որ միջազգային հանրությունը պետք է կրկնակի օգնի Մինսկի խմբի համանախագահներին, որպեսզի հակամարտությունը, որը շարունակվում է երկար ժամանակ` լուծում ստանա:
Այս մասին այսօր ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնը:
Նա ընդգծեց, որ Արցախի հարցը Անգլիայի համար մտահոգության առարկա է.
«Հատկապես այն պարագայում, որ վերջին տարիներին շփման գծում մարդիկ են զոհվում, տուժում են ընտանիքներ»,- ասաց Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետական նախարարը: