Ուորլիք. Նախագահների հանդիպումները նպաստում են սահմանին վիճակի կայունացմանը
03/11/2014 15:38

Ուորլիք. Նախագահների հանդիպումները նպաստում են սահմանին վիճակի կայունացմանը

Ամեն անգամ, երբ նախագահները հանդիպելու հնարավորություն են ունենում, նրանք կարող են ներկայացնել իրենց դիրքորոշումներն ու նվազեցնել տարաձայնությունները կարևորագույն հարցերում՝ այնպես, ինչպես եղավ Փարիզում: Այս մասին դրբեջանական Report.az-ի հետ զրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Ես ոգևորված էի, որ երկու նախագահներն էլ ցանկանում են լուծել հակամարտությունը բանակցությունների միջոցով: Նրանք իրար հստակ հասկացրեցին, որ խաղաղության ժամանակն է, եկել և որ հայերի ու ադրբեջանցիների միջև թշնամությանը պետք է փոխարինի համագործակցության նոր ժամանակաշրջան»,- ասել է ՄԽ համանախագահը:

Նա նշել է, որ նախագահների հանդիպումները նաև նպաստում է հայ-ադրբեջանական սահմանին ու շփման գծում իրավիճակի կայունացմանը:

«Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նշել է, որ եկել է համապարփակ խաղաղ համաձայնագրի նախապատրաստման ժամանակը: Հույս ունեմ, որ կողմերը լուրջ կվերաբերվեն այս քայլին»,- ասել է Ջեյմս Ուորլիքը: 

Ուորլիքը կողմերին կոչ է արել միջոցներ ձեռնարկել վստահության մթնոլորտի ստեղծման համար և ողջունել է Փարիզում կայացած հանդիպման ընթացքում անհետ կորածների տվյալները փոխանակելուն ուղղված համաձայնության կայացումը:
 

Ուորլիք. Նախագահների հանդիպումները նպաստում են սահմանին վիճակի կայունացմանը