.jpg)
Զբոսաշրջային ցուցահանդեսին ադրբեջանցիները փակել են Արցախի տաղավարի մուտքը
Նախօրեին Լոնդոնում անցկացվող «WTM-Excel London-2014» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի աշխատանքների վերջին օրն էր: Ինչպես տեղեկանում ենք Karabakh.travel ֆեյսբուքյան էջից, այն նշանավորվեց ադրբեջանցիների կողմից կազմակերպված սադրանքով, ովքեր ադրբեջանական դրոշները ձեռքներին՝ փակեցին Արցախի տաղավարին մոտենալու ճանապարհը:
Սա երկար չտևեց, քանի որ անվտանգության աշխատակիցները ցրեցին տաղավարի մոտ հավաքված ամբոխն ու ԼՂՀ պատվիրակությունը կանոնավոր շարունակեց աշխատանքները:
Հետաքրքիր է, որ ադրբեջանցի «ցուցարարների» կազմում կային նաև Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցներ:







Նախորդող հրապարակում՝ Հայաստանը և Արցախը՝ «World Travel Market» միջազգային ցուցահանդեսում