Տիգրան Պետրոսյանի մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել
07/11/2014 10:55

Տիգրան Պետրոսյանի մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել

Տիգրան Պետրոսյանի հուշամրցաշարի երրորդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի և Չինաստանի ուժեղագույն գրոսմայստեր Դինգ Լիրենի միջև անցկացված խաղում գրանցվել է ոչ ոքի:

Լևոն Արոնյանը, Դինգ Լիրենը և հունգարացի Պետեր Լեկոն վաստակել են 1.5-ական միավոր և բաժանում են երրորդ տեղը: Սա Արոնյանի երրորդ անընդմեջ ոչ ոքին էր:

Միանձնյա առաջատարը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն է, ով տարել է երրորդ հաղթանակը: 2 միավոր է վաստակել Վլադիմիր Կրամնիկը:

Տիգրան Պետրոսյանի մրցաշարի երրորդ տուրում Լևոն Արոնյանը ոչ ոքի է խաղացել