11/11/2014 18:54
Թուրքիայի Կանաչների կուսակցությունը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը
Ստամբուլում կայացած Կանաչների կուսակցության համաժողովի ընթացքում կուսակցության մամուլի քարտուղարը Twitter-ում գրառում է կատարել այն մասին, որ իրենք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
Twitter-ի « #greenCouncil» էջում Կանաչների կուսակցության մամուլի քարտուղարը գրառում է կատարել, որ իրենք միանշանակ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը:
Նշենք, որ Թուրքիայի Կանաչների կուսակցությունը լիբերալ կուսակցություն, որը ստեղծվել է 2008 թ.-ին, չնայած կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս 2002 թ.-ից:
Կուսակցության գրասենյակներ են գործում Ստամբուլում, Անկարայում, Իզմիրում, Բուրսայում և Անթալիայում: