Ճարտարապետական բիենալեները Հայաստանում պարբերական կդառնան
12/11/2014 19:25

Ճարտարապետական բիենալեները Հայաստանում պարբերական կդառնան

Նոյեմբերի 15-ին ժամը 12-ին հայտնի կդառնան հոկտեմբերի 6-ին մեկնարկած «Երևանյան ճարտարապետական Բիենալե-2014» մրցույթ-ցուցահանդեսի արդյունքները: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Ցուցահանդեսի փակման և մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ՀՀ քաղաքաշինության նախարարության Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի սրահում:

Ամփոփելով մեկ ամսից ավել ներկայացված մրցույթ-ցուցահանդեսին ներկայացված նյութերը, ժյուրին կհայտարարի հաղթողների և մրցանակակիրների անունները:

Ի դեպ, ճարտարապետական բիենալեները Հայաստանում հետայսու կրելու են պարբերական բնույթ՝ անցկացվելով երկու տարին մեկ անգամ:

 

Ճարտարապետական բիենալեները Հայաստանում պարբերական կդառնան