Տնտեսագետ. Կրթական ծրագրերը և աշխատաշուկան անհամապատասխան են
12/11/2014 18:45

Տնտեսագետ. Կրթական ծրագրերը և աշխատաշուկան անհամապատասխան են

«Բուհերն իրենց կրթական ծրագրերը չեն համապատասխանեցնում աշխատաշուկայի պահանջներին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:

Նա նաև շեշտեց, որ այսօր բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած ուսանողները աշխատանք չեն կարողանում գտնել ԲՈՒՀ-երի և աշխատաշուկայի անհամապատասխանության հետևանքով:

Բացի այդ, ըստ բանախոսի, ԲՈՒՀ-երը ևս որևէ քայլ չեն կատարում թարմացնելու իրենց ծրագրերը, նաև չեն ցանկանում վճարել ուսանողական պրակտիկայի համար:

Գ. Մակարյանի խոսքով՝ ուսանողական պրակտիկայի խնդիրը երկկողմանի է, գործատուները ևս մեղքի բաժին ունեն` չեն ցանկանում, որ ուսանողները իրենց մոտ պրակտիկա անցնեն նաև արտադրության գաղտնիքները չբացահայտելու համար. արդյունքում առաջնում է կրթություն և աշխատաշուկայի անհամապատասխանություն:
 

Տնտեսագետ. Կրթական ծրագրերը և աշխատաշուկան անհամապատասխան են