.jpg)
«Որոտանի» վաճառքը բանակցությունների փուլում է
Այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ո՞ւր է հասել «Որոտանի» վաճառքի գործարքը:
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ բանակցությունները շարունակվում են. «Արմատապես վերանայում ենք այն պայմանները, որ նախկինում առկա էին: Գործարքը ավարտված չէ, բանակցությունները շարունակվում են, բայց բազմաթիվ հարցերում մեզ հաջողվել է գալ ընդհանուր մոտեցումների»:
Արամ Մանուկյանի համար զարմանալի էր այս իրավիճակը, երբ պետությունը մի կողմից շարունակում է բանակցել «Որոտանի» վաճառքի շուրջ, իսկ մյուս կողմից էլ պարտք է վերցնում «Որոտանի» համար:
Նման իրավիճակը, ըստ Դավիթ Հարությունյանի, նորմալ գործընթաց է: