ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը
12/11/2014 23:51

ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը

Խստորեն դատապարտում ենք ուսումնավարժական թռիչք իրականացնող Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի МИ-24 ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից: Այս մասին ասված է ՀՀ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

«Հիմնախնդրի կարգավորմանն ուղղված յուրաքանչյուր բարձր մակարդակի հանդիպումից առաջ և հետո Բաքուն նորանոր սադրանքների է գնում` խափանելու համար բանակցային գործընթացը, Հայաստանի և միջազգային հանրության ջանքերն՝ ուղղված հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը։

Ադրբեջանական կողմը, կոպտորեն ոտնահարում է վերջին գագաթաժողոներին հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները։

Նման հանցավոր սադրանքը ցույց է տալիս, որ Բաքուն ոչ միայն արհամարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների, միջազգային հանրության կոչերն ուժի չկիրառման, հրադադարի ամրապնդման, վստահության միջոցների իրականացման մասին, այլև գործում է հակառակ դրանց՝ կրելով իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Նախորդող հրապարակում՝ ԵԱՀԿ. Ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում

ՀՀ ԱԳՆ. Բաքուն կրում է իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը