Ադրբեջանցիները խոցել են ուսումնավարժական թռիչքներ կատարող ՀՀ ԶՈւ ուղղաթիռը
12/11/2014 16:07

Ադրբեջանցիները խոցել են ուսումնավարժական թռիչքներ կատարող ՀՀ ԶՈւ ուղղաթիռը

Այսօր ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: 

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:

Միջադեպի մանրամասները ճշտվում են: