ԵԱՀԿ. Ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում
12/11/2014 20:55

ԵԱՀԿ. Ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայկական զինվորական ուղղաթիռի կործանումը սառեցված հակամարտության սրման լուրջ վտանգ է պարունակում: Եվրախորհրդարանի արտաքին հարցերով հանձնաժողովի լսումների ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության Գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Փոխանցում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:

«Լեռնային Ղարաբաղում զինվորական ուղղաթիռ է ոչնչացվել, որն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում հակամարտության կտրուկ սրման համար»,- նշել է Զանիերը: 

ԵԱՀԿ. Ուղղաթիռի կործանումը հակամարտության սրման վտանգ է պարունակում