.jpg)
12/11/2014 12:32
Մահացած զինվորների ծնողները նախագահականի դիմաց են
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրի մոտ են հավաքվել բանակում մահացած 5 զինծառայողների ծնողներ և պահանջում են հանդիպել Սերժ Սարգսյանին:
Հակառակ դեպքում նրանք սպառնում են նստացույց անել և պատրաստ են դիմել ծայրահեղ քայլերի:
Հավաքվածներից բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մոր խոսքով՝ մինչև այժմ չի հաստատվել իր որդու մահվան պաշտոնական վարկածը՝ էլեկտրահարումը և ինքը պահանջում է պատասխանատվության ենթարկել նրան, որ խոշտանգել ու սպանել է իր որդուն: