.jpg)
Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ
Հայաստանի Հանրապետության Նախագահ, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Խորհրդի անդամները քննարկել և հավանության են արժանացրել «Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարության» նախագիծը:
Այն զեկուցել են ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: