Արմեն Երիցյանը վստահ չէ, որ կղեկավարի նոր ստեղծվելիք նախարարությունը
14/11/2014 09:12

Արմեն Երիցյանը վստահ չէ, որ կղեկավարի նոր ստեղծվելիք նախարարությունը

«Հայկական Ժամանակի» աղբյուրները պնդում են, որ Արտակարգ իրավիճակների գործող նախարար Արմեն Երիցյանը վստահ չէ, թե կնշանակվի միացյալ Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար, կամ էլ նշանակվելուց հետո երկար կմնա այդ պաշտոնում: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում այս նախարարության կառուցվածքի մեջ է մտնելու նաև ոստիկանության մի հսկայական մասը, և Երիցյանը կասկածներ ունի, որ նման զարգացման դեպքում նախարար է դառնալու ոստիկանության գործող պետ Վլադիմիր Գասպարյանը:

Թերթի տեղեկություններով, սակայն, գոնե մոտ ապագայում ոստիկանության կառուցվածքի և կարգավիճակի հետ էական փոփոխություններ տեղի չեն ունենալու: Նման բան կարող է տեղի ունենալ 2015-ի երկրորդ կեսին:
 

Արմեն Երիցյանը վստահ չէ, որ կղեկավարի նոր ստեղծվելիք նախարարությունը