18/11/2014 17:11
ԱԺ նախագահի մոտ խորհրդակցությունն ավարտվեց. Վերջնական որոշում չկա
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվել է խորհրդարանական խմբակցությունների խորհրդակցությունը` վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկի մասով:
Հիշեցնենք՝ քննարկմանը մասնակցում էին բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները, բացի ՀԱԿ-ից:
Խորհրդակցությանը մասնակցում էր նաև Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարա Դավիթ Հարությունյանը:
Մոտ կես ժամ տևած քննարկման արդյունքում քաղաքական ուժերը որևէ հայտարարի չեն եկել:
ԲՀԿ-ի, «Ժառանգության» և ՕԵԿ-ի ներկայացուցիչները հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասացին, որ դեռ խմբակցություններում պետք է քննարկեն հարցերը, որից հետո կհայտարարեն արդյունքների մասին:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ որոշում չի կայացվել ընդդիմության ոչ կոնստրուկտիվ պահվածքի հետևանքով:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ հավաստիացրեց, որ դիրքորոշումներն առայժմ տարբեր են, համատեղ որոշում չի կայացվել:
Նախորդող հրապարակում՝ Վարչապետ. Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների