18/11/2014 14:04
Վարչապետ. Մեր դիրքորոշումները քարացած չեն, մենք պատրաստ ենք քննարկումների
«Քառյակի կողմից ներկայացված 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների»,- եռյակի ներկայացրած 12 կետերի վերաբերյալ, Կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
«Առաջարկում եմ յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3 հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով: Ես ակնկալում եմ, որ ընդդիմությունը ևս կառուցողական կմոտենա համագործակցության մեր առաջարկին»,- առաջարկել է վարչապետը:
Նախորդող հրապարակում՝ ՀՀ Նախագահը` կառավարությանը. Անդրադառնալ ոչ իշխանական ուժերի փաստաթղթին