18/11/2014 15:53
Հակոբ Ինջիղուլյանը շարունակում է զինվորական ծառայությունը
Մեկ տարուց ավել ադրբեջանական գերության մեջ եղած զինվոր Հակոբ Ինջիղուլյանը շարունակում է ծառայությունը: Այս տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Հակոբը ծառայության է վերադարձել օրեր առաջ:
Aysor.am-ի հետ զրույցում Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը նշեց, որ նա գոհ է ծառայությունից և ամեն բան կարգին է:
Հիշեցնենք, որ Հակոբ Ինջիղուլյանը Հայաստան է վերադարձել այս տարվա հոկտեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը և ցանկություն հայտնել բուժզննումից հետո շարունակել զինվորական ծառայությունը: