18/11/2014 15:37
Կ. Գրիգորյան. Համալիրում հրդեհի մեղավորները համերգի կազմակերպիչներն են
Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած երեկվա հրդեհի մեղավորները համերգի կազմակերպիչներն են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանկ ասաց ՄՀՀ նախկին աշխատակից Կորյուն Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ մեղավորները պետք է պատժվեն, քանի որ անվտանգության միջոցներն ընդհանրապես ձեռնարկված չեն եղել՝ չի եղել շտապօգնության մեքենա, փրկարար ջոկատ ու ոստիկանություն:
Նրա խոսքով՝ Մարզահամերգային համալիրում շոգեբաղնիքը բաց է լինում միայն մրցումների ժամանակ:
«Շոգեբաղնիքը բաց է լինում միայն մրցումների ժամանակ, չեմ կարծում, որ երգիչներն իրենց մկանները թուլացնելու կարիք ունեին և ուրեմն, այստեղից եզրակացություն, որ սաունան դարձրել են բարդել, իսկ այնտեղ, երևի, եղել են համերգի կազմակերպիչները»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նախօրեին ժամը 21.25-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի դիմահարդարման սրահից ծուխ է դուրս գալիս:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան, ՃԿԿ ԱԻ արձագանքման և օպերատիվ խմբերը:
Նախորդող հրապարակում՝ Մարզահամերգային համալիրում հրդեհից ամբողջությամբ այրվել է շոգեբաղնիքը