19/11/2014 13:09
ԼՂՀ ռազմագերիների հարցով հանձնաժողովը պաշտոնապես դիմել է ԿԽՄԿ-ին
Նախօրեին ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովը դիմել է Լեռնային Ղարաբաղում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի առաքելությանը` խնդրելով միջնորդել նոյեմբերի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից խոցված ԼՂՀ ռազմաօդային ուժերի ուղղաթիռի անձնակազմի անդամների աճյունների որոնման և դուրս բերման հետ կապված գործողությունների անցկացման հարցում։
Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Նախորդող հրապարակում՝ Սեյրան Օհանյան. Միջազգային հանրության պատասխանը կարող էր ավելի խիստ լինել