19/11/2014 12:44
Բաքուն ուղղաթիռին մոտենալու անվտանգության երաշխիք ԵԱՀԿ-ին չի տվել
Պաշտոնական Բաքուն հայկական ուղղաթիռի անկման վայրում քննություն անցկացնելու համար ԵԱՀԿ առաքելությանն անվտանգության երաշխիքներ չի տվել: Այս մասին՝ kavkaz-uzel.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Նշենք, որ նախօրեին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում ԵԱՀԿ-ն պլանային դիտարկում է անցկացրել: Այն անցել է առանց միջադեպերի:
Չնայած արցախյան կողմի պահանջներին՝ ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչները հրաժարվել են մոտենալ ՄԻ-24 խոցված ուղղաթիռի անկման վայրին, քանի որ չեն ունեցել անվտանգության երաշխիքներ ադրրբեջանական կողմից:
Դիտարկումն անցկացվել է դեպքի վայրից 12 կմ հեռավորության վրա:
Նախորդող հրապարակումներ՝ Ասկերանի ուղղությամբ պլանային դիտարկում է անցկացվել
Սեյրան Օհանյանն Անջեյ Կասպրչիկի հետ քննարկել է խոցված ուղղաթիռի հարցը