Հովիկ Աբրահամյանը  Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է
20/11/2014 09:05

Հովիկ Աբրահամյանը Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է

Տավուշի նախկին մարզպետ, քաղաքաշինության փոխնախարար Արմեն Ղուլարյանը չի համակերպվում նոր աշխատանքի հետ և մարզպետի աթոռին վերադառնալու ճանապարհներ է մտածում: Քաղաքական շրջանակներում խոսում են, որ նա որոշել է քայլ առ քայլ հասնել դրան և մտադիր է իր թեկնածությունն առաջադրել 2015թ. Տավուշի Իջևան քաղաքի հերթական ընտրություններում:

«ՀՀԿ-ի դաբրոն ստանալու համար նա զրուցել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, բայց, ասում են՝ մերժվել է: Իջևանի գործող քաղաքապետը ԲՀԿ-ական Վարդան Ղուլարյանն է, ով նորից առաջադրվելու մտադրություն ունի, և Հովիկ Աբրահամյանը չի պատրաստվում ԲՀԿ-ի դեմ մարդ դնել, ուստի Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է, թող բավարարվի փոխնախարարի պաշտոնով»,- գրել է «Հրապարակը»:
 

Հովիկ Աբրահամյանը Ղուլարյանին հասկացրել է, որ իր գնացքն արդեն գնացել է