21/11/2014 18:26
ԱԺ-ում կքննարկվի ԵՏՄ անդամակցության փաստաթուղթը
ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում նոյեմբերի 24-ին՝ ժամը 12.00-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովները կազմակերպում են խորհրդարանական լսումներ: Լսումների ժամանակ կքննարկվի «Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» թեման:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի կայքից: