21/11/2014 17:45
Ադրբեջանում անկախ լրագրողների դեմ բռնաճնշումներ են գործադրվում
Քաղբանտարկյալների մոնիթորինգային կենտրոնը դատապարտել է Ադրբեջանում անկախ լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումները:
Conact.az-ի փոխանցմամբ, կենտրոնի հայտարարության մեջ նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանում անկախ ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվել է ճնշումների քաղաքականություն:
Նշվում է, որ այս պահի դրությամբ հետաքննության տակ են գտնվում լրագրողներ Սեյմուր Խազին և Ռաուֆ Միրկադիրովը, Խալիդ Գարաևը, փակվել է «Айна-Зеркало» թերթը, իսկ շատ լրագրողներ ստիպված են եղել լքել երկիրը:
Քաղբանտարկյալների մոնիթորինգային կենտրոնը նաև դատապարտել է լրագրողուհի Հադիջա Իսմայիլովայի նկատմամբ ճնշումները, ում արգելվել է լքել երկրի տարածքը:
Քաղբանտարկյալների մոնիթորինգային կենտրոնը ոչ կառավարական կազմակերպություն է, որը ստեղծվել է վերջերս և այն նպատակ ունի զբաղվել քաղաքական բանտարկյալների խնդիրների լուսաբանմամբ: