21/11/2014 12:41
Էական տեղումներ հանրապետությունում չեն սպասվում
Այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, արևելյան շրջաններում կա թույլ տեղումների հավանականություն: Նոյեմբերի 22-25-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ: Քամին` հարավ-արևելյան՝ 2-7 մ/վրկ: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
Օդի ջերմաստիճանը վաղը ցերեկը հանրապետությունում կնվազի 2-3, 24-25-ին հատկապես արևելյան շրջաններում՝ ևս 4-6 աստիճանով:
Երևանում այսօր սպասվում է փոփոխական ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:
22-25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: