21/11/2014 18:17
Ֆրանսիայի դեսպան. Ամեն ինչ կանենք ուղղաթիռի օդաչուներին վերադարձնելու համար
ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից Ղարաբաղում խոցված հայկական ուղղաթիռի առնչությամբ:
«Որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` Ֆրանսիան, հումանիտար տեսանկյունից, ցանկանում է, որպեսզի Հայաստանին հանձնվեն կործանված ուղղաթիռի երեք օդաչուների աճյունները: Ֆրանսիան ամեն ինչ կանի այդ վերադարձը հնարավոր դարձնելու համար»,- հայտարարել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն: