22/11/2014 12:27
ՊՆ մամուլի խոսնակ. Այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ Facebook-յան իր էջում հետևյալ գրառումն է կատարել.
«Հաշվի առնելով հակառակորդի չափազանց մեծ կրակային և այլ հակազդեցությունները, այս գործողությունները բնույթով և բարդությամբ աննախադեպ էին:
Կատարողականությունը ուղղակի փայլուն է՝ հաշվի առնելով նաև հակառակորդի ոչ փոքր կորուստները, որոնք ծուղակ էին սարքել:
Դեռ մի քանի օր կլսենք նրանց անունները, որոնք բնականաբար մահացած կլինեն տարբեր դժբախտություններից: ԼՂՀ հատուկ նշանակության ուժերը իրենց տոնի օրը փայլեցին, փառք նրանց: Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն, իսկ սև հրանոթները լռում են»:
Նախորդող հրապարակում՝ Խոցված ուղղաթիռի անձնակազմի մասունքները հետ են բերել
Ադրբեջանը երկու զոհ ունի. Նրանք փորձել են մոտենալ խոցված ուղղաթիռին