25/11/2014 14:34
Եռաբլուրում հուղարկավորում են Ադրբեջանի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամներին
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այս պահին ընթանում է նոյեմբերի 12-ին զորավարժությունների ժամանակ Ադրբենաջի կողմից խոցված «Մի-24» ուղղաթիռի անձնակազմի հրամատար Սերգեյ Սահակյանի, օդաչուներ ավագ լեյտենետ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հուղարկավորությունը:
Այն անցկացվում է զինորավական արարողակարգով:
Ներկա են ՀՀ պատպանության նախարար Սեյրան Օհանյանը, ԼՂՀ պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը, բանակի բարձր սպայական անձնակազմը, ինչպես նաև բազմաթիվ քաղաքացիներ:
Արարողության ընթացքում ելույթով հանդես եկավ նախարար Սեյրան Օհանյանը, նա շնորհակալություն հայտնեց՝ հավերժ փառք տալով ինչպես ուղղաթիռի անձնակազմին, այնպես էլ անձնակազմի մարմինները տարհանած և իրենց կյանքը վտանգած զինվորներին:
Արարողության ընթացքում Մովսես Հակոբյանն օդաչուների ընտանիքներին փոխանցեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի պարգևները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռը խփվել էր նոյեմբերի 12-ին: ԼՂՀ զինված ուժերը դիմել են հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր: