Կարեն Գրիգորյանը Բարսելոնում մրցաշարի է մասնակցում
27/11/2014 16:32

Կարեն Գրիգորյանը Բարսելոնում մրցաշարի է մասնակցում

Կարեն Գրիգորյանը նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 2-ը Իսպանիայի Բարսելոն քաղաքում կմասնակցի վեց գրոսմայստերների` շրջանային մրցակարգով անցկացվելիք մրցաշարին:  Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կարենի մրցակիցները կլինեն չինացի Լի Չաոն, հունգարացի Բալոգ Չաբան, իսպանացիներ Միգուել Իլեսկասը, Ալվար Ալոնսոն և Մարկ Նարցիսոն:

Կարեն Գրիգորյանը Բարսելոնում մրցաշարի է մասնակցում