ՀՀԿ-ն փակ նիստ է անելու՝ ոչիշխանականների  հնարավոր հակադարձումներին հակազդելուն պատրաստվելու համար
27/11/2014 09:40

ՀՀԿ-ն փակ նիստ է անելու՝ ոչիշխանականների հնարավոր հակադարձումներին հակազդելուն պատրաստվելու համար

Ըստ խորհրդարանի՝ «Հայկական Ժամանակի» աղբյուրների, այսօր ԱԺ Հանրապետական խմբակցությունը փակ նիստ է անելու: Նիստին մասնակցելու են նաև կառավարության, ինչպես նաև՝ Սերժ Սարգսյանի ներկայացուցիչները:  Ըստ հավաստի տեղեկությունների՝ ՀՀԿ-ն եկող երկուշաբթի մեկնարկելիք ԱԺ քառօրյայից առաջ թրեյնինգ է անում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու համաձայնագրի հարցով:

Թերթի տեղեկություններով, ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը և Սերժ Սարգսյանի խորհրդական Կարինե Մինասյանը իշխող մեծամասնության պատգամավորներին նախապատրաստելու են քառօրյայի ընթացքում ոչ իշխանական պատգամավորների սպասվող հակադարձումներին:

ՀՀԿ-ն փակ նիստ է անելու՝ ոչիշխանականների հնարավոր հակադարձումներին հակազդելուն պատրաստվելու համար