«Քարֆուրի» կործանարար «դեմոկրատիան» վարակիչ է
27/11/2014 09:55

«Քարֆուրի» կործանարար «դեմոկրատիան» վարակիչ է

«Քարֆուր» հիպերմարկետի մուտքը Հայաստան  մի շարք լուրջ խնդիրներ է իր հետ բերելու` փաստի առաջ կանգնեցնելով բազմաթիվ տնտեսվարողների: «Քարֆուրը» մատակարարներից մեծ զեղչեր է  պահանջում և  հսկայական մուտքավճարներ, հակառակ պարագայում ուղղակի չի համագործակցի նրանց հետ:

«Երևանում առկա ամենախոշոր սուպերմարկետների ցանցեր  SAS-ը և «Երևան սիթին» «Քարֆուրի» այս «տոտալիտար» ճնշող  քաղաքականության դեմն առնելու համար  որոշել են իրենց էլ նմանատիպ պահանջներ ներկայացնել մատակարարներին: Այս ամենի հետևանքը կլինի այն, որ  ապրանքների գները կտրուկ կթանկանան, քանզի մատակարարներն ու  արտադրող ընկերությունները չեն կարող  իրենց շահույթի հաշվին գին իջեցնել»,-գրել է «Հրապարակը»:

«Քարֆուրի» կործանարար «դեմոկրատիան» վարակիչ է